Օգտակար հեռախոսահամարներ
Հաճախորդների սպասարկման գրասենյակ +374 10 28 76 30
«Երազ Բնակելի» թաղամաս +374 94 28 76 30, +374 93 54 55 45, +374 98 54 55 45
1. Սպասարկում
Երազ բնակելի թաղամասի բազմաբնակարան շենքային համալիրների սպասարկման վճարները և մատուցվող ծառայությունների ցանկը որոշվում է յուրաքանչյուր շենքի բնակիչների հետ:
2. Գազաֆիկացում, տաք ջրամատակարարում , ջեռուցում
Քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն բազմաբնակարան շենքերը գազաֆիկացնում է բնակիչների մեծամասնության դիմում-հայտերի հիման վրա, այդ իսկ պատճառով «Երազ բնակելի» թաղամասը գազաֆիկացված չէ: Շենքերը հագեցած են կաթսայատներով, որոնք ապահովում են կենտրոնացված ջեռուցում և տաք ջրամատակարարում: Ծառայությունների վճարը գանձվելու է յուրաքանչյուր բնակարանում տեղադրված տաք ջրի և ջեռուցման հաշվիչների ցուցմունքներին համապատասխան, ինչն էլ ավելի մատչելի է քան անհատական ջեռուցման համակարգը:
3. Ով է համարվում կառուցապատողը
Կառուցապատող է համարվում <<Միկշին >> ՍՊԸ-ն: Այն հիմնադրվել է 2007 թվականի մայիսին ՝ որպես շինարարական կազմակերպություն, որը և իրականցնում է «Երազ բնակելի» թաղամասի նախագծման և կառուցապատման աշխատանքները:
4. Որն է ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է երիտասարդ մասնագետներին և պետական ծառայողներին, ապահովել մատչելի բնակարաններով, որը և նախատեսում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ազատության 27/4 հասցեում կառուցվող բազմաբնակարանային շենքային համալիրների մատչելի պայմաններով վաճառք:
5. Որտեղ է գտնվում կառուցվող բազմաբնակարան շենքը
Կառուցվող բազմաբնակարան շենքը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ազատության 27/4 հասցեում՝ «Երազ բնակելի» թաղամասում:
6. Ինչ ընթացակարգերով է կատարվում հայտագրումը և որտեղ են ընդունվում հայտերը
Բնակարան գնելու ցանկություն ունեցող մասնագետները <<Միկշին>> ՍՊ ընկերության կողմից սահմանված ժամկետում և սահմանված ձևով դիմում-հայտ է ներկայացնում <<Միկշին>> ՍՊԸ:
7. Ինչպես և ում կողմից են ամփոփվում և կազմվում հավակնորդների ցուցակը
<<Միկշին>> ՍՊ ընկերությունը դիմում-հայտերը ընդունելուց հետո դրանք ամփոփում է և կազմում է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ազատության 27/4 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան գնելու հավակնորդ մասնակիցների ցուցակը և հրապարակում է bnak.am կայքում:
8.Հատուկ ծրագրի շրջանակներում վարկավորման ինչ սակագներ և պայմաններ է առաջարկվում
Բնակարանների վարկավորման պայմանները հետևյալն են՝
· Կանխավճար՝ սկսած 5 %-ից
· սկսած 10% տարեկան տոկոսադրույքից
· Մինչև 20 տարի մարման ժամկետ
· Հիպոթեքային վարկի տոկոսագումարների ետ վերադարձ, համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի:
Բնակարանի համար մեկ քմ.-ի նախատեսվող գինը՝ Երիտասարդ մասնագետների համար ներքին հարդարմամբ՝ 395.000 դրամ ՝ ներառյալ ավելացրած արժեքի հարկը, առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման մարտկոցներով՝ 370.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
Պետական ծառայողների համար ներքին հարդարմամբ՝ 370.000 դրամ ՝ ներառյալ ավելացրած արժեքի հարկը, առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման մարտկոցներով՝ 345.000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
9. Երբ շենքը կհանձնվի շահագործման
<<Միկշին>> ՍՊ ընկերությանը առաջին կանխավճարը փոխանցելու օրվանից մինչև 60 ամսվա ընթացքում բնակարանների հանձնում-ընդունում հավակնորդին և Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի և դրամական միջոցների մի մասի (1%) գրավի պայմանագիր կնքելու օրվանից մինչև 65 ամսվա ընթացքում, անշարժ գույքերի առուվաճառքի հիմնական պայմանագիր կնքում՝ <<Միկշին>> ՍՊ ընկերության և հավակնորդի միջև:
10. Ինչ վիճակում են բնակարանները հանձնվելու շահագործման
Բնակարանները հանձնվում են շահագործման ներքին հարդարմամբ և առանց ներքին հարդարման:
11. Հնարավոր է իրականացնել ներքին հատակագծային փոփոխություններ մինչև շահագործման հանձնելը
Ծրագրի շրջանակներում ներքին հատակագծային փոփոխություններ հնարավոր չէ իրականացնել: Վարկառուն կամ գնորդը իրավունք են ստանում կատարել ներքին հատակագծային փոփոխություններ սեփականության վկայական ստանալուց հետո: